Եվրամիությունը, հնարավոր է, երկու տարի ժամկետով փակի սահմանները կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./ԱՌԿԱ/. Եվրամիության անդամ պետությունների սահմանները, հնարավոր է, փակ մնան երկու տարի շարունակ: Այս մասին հայտնել է Չեխիայում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամային իրավիճակի կանխարգելման Կենտրոնական շտաբի ղեկավար, հանրապետության Առողջապահության փոխնախարար Ռոման Պրիմուլան:
«Սահմանների փակումը և դրանով պայմանավորված Եվրոպայով ճամփորդությունների սահմանփակումը, հնարավոր է, երկարացվի առաջիկա մեկ-երկու տարով: Իրավիճակի զարգացումը եվրոպական երկրներում ձեռք է բերում անախորժ միտում: [Կորոնավիրուսի] Իրավիճակի բարելավման համար շատ ամիսներ կպահանջվեն»,- նշել է Պրիմուլան կիրակի Պրահայի Prima հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պրիմուլան ընդգծել է, որ չեխական իշխանությունների կողմից ձեռնարկած խիստ միջոցառումները, որոնք ուղղված են պետության տարածքում վիրուսի տարածման կանխարգելմանը, պետք է դրական արդյունք ապահովեն: Սակայն դրանց պետք չէ սպասել ապրիլի երկրորդ կեսից շուտ:
Չեխիայում, ինչպես նշել է Պրիմուլան, անհրաժեշտ է կանխել էպիդեմիայի նոր ալիքի սպառնալիքը: Դրա համար անհրաժեշտ է արգելել Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից և վարակակիրների մեծաթիվ քանակ ունեցող այլ երկրներից եկող քաղաքացիների զանգվածային մուտքը հանրապետության տարածք:
Առողջապահության նախարարությունը, Պրիմուլայի խոսքով, կարող է ապահովել առողջապահության ազգային համակարգի արդյունավետ գործունեությունը, եթե հանրապետությունում հաստատվի ոչ ավելի, քան վարակի 15 հազ. դեպք: Չեխիայում սահմանվել է արտակարրգ դրություն և հայտարարվել համազգային կարանտին:
Վիճակագրությունը կիրակի օրվա դրությամբ
Հիշեցնենք, որ մարտի 1-ից Չեխիայում հայտարարվել է հանրապետությունում կորոնավիրուսի ի հայտ գալու մասին, հաստատվել է վարակման 1120 դեպք: Ընթացիկ օրվա դրությամբ հայտնաբերվել է վարակի 125 դեպք, 6 մարդ առողջացել է:
Չեխական հիվանդանոցներում հոսպիտալացվել է 74 մարդ, որոնցից 19-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:-0-