Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. փետրվարի 28, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Գազաբալոնների վկայագրման գործընթացը կտեսագրվի. կառավարությունն ընդունեց նախագիծը

26.02.2026, 15:22
Ռիսկերը չեզոքացնելու նպատակով առաջարկվում է գործող կարգը լրացնել գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու պահանջով
Գազաբալոնների վկայագրման գործընթացը կտեսագրվի. կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Այսօրվա նիստում կառավարությունն ընդունել է փոփոխությունների մասին նախագիծը, որով վերահսկողական նոր գործիքակազմ կսահմանվի գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացի նկատմամբ։

Հիմնական զեկուցող ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի խոսքով՝ վերահսկողության թերի լինելու պատճառով անբարեխիղճ տնտեսվարողները հաճախ շտեմարան են մուտքագրում տվյալներ՝ առանց պատշաճ վկայագրման կամ նույնիսկ առանց ծառայության մատուցման։

«Ռիսկերը չեզոքացնելու նպատակով առաջարկվում է գործող կարգը լրացնել գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու պահանջով», - ասել է Սիմոնյանը՝ ընդգծելով, որ տեսագրություններն առնվազն 6 ամիս պետք է պահպանվեն։

Նրա խոսքով՝ սա նախարարությանը թույլ կտա ուսումնասիրել լիցենզավորված կազմակերպությունների աշխատանքը, հայտնաբերել թերությունները, նվազեցնել առկա ռիսկերը և հիմքեր ապահովել անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ վարչարարություն իրականացնելու համար:

Փոխնախարարը հիշեցրել է, որ նմանատիպ համակարգ արդեն ներդրվել է տեխնիկական զննության ոլորտում, ինչի արդյունքում շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների լիցենզիաներ կասեցվել են։

Սիմոնյանը նշել է նաև, որ տարեկան ստուգվում է տրանսպորտային միջոցների շուրջ 130 հազար գազաբալոն: