Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Գործազրկությունը ճարպակալման է հանգեցնում, պարզել են ամերիկացի հետազոտողները

19.06.2014, 14:34
Մշտական աշխատանքի բացակայությունը հանգեցնում է նրան, որ ամերիկացիները սկսում են ճարպակալել։ Նման եզրահանգման են եկել Gallup-ի հետազոտողները ԱՄՆ-ի գործազուրկ քաղաքացիների շրջանում անցկացրած հարցման արդյունքում, հաղորդում է Փրայմը:
Գործազրկությունը ճարպակալման է հանգեցնում, պարզել են ամերիկացի հետազոտողները
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Մշտական աշխատանքի բացակայությունը հանգեցնում է նրան, որ ամերիկացիները սկսում են ճարպակալել։ Նման եզրահանգման են եկել Gallup-ի հետազոտողները ԱՄՆ-ի գործազուրկ քաղաքացիների շրջանում անցկացրած հարցման արդյունքում, հաղորդում է Փրայմը:

Այսպես, երկու շաբաթ և ավել աշխատանք չունեցող մարդկանց շրջանում ճարպակալումից տառապող մարդկանց մասնաբաժինը կազմում է 22,8 տոկոս: Մեկ տարուց շատ անգործ մնացած մարդկանց շրջանում այդ մասնաբաժինը հասնում է մինչև 32,7 տոկոսի:

Երկարաժամկետ գործազուրկները ևս գրեթե երկու անգամ ավելի հաճախ են տառապում բարձր արյան ճնշումից և բարձր խոլեստերինից:

Սրա հետևանքով գործատուները չեն ցանկանում աշխատանքի վերցնել առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց, նշում են հարցման հեղինակները: «Բժշկական ապահովագրության համար նախատեսված բարձր ծախսերը կարող են ստիպել գործատուներին խուսափել այն մարդկանցից, ովքեր մեծ բժշկական ռիսկ են ներկայացնում, հատկապես լարված տնտեսական մթնոլորտի պայմաններում: Այս ամենի հետևանքով ճարպակալումից տառապող հայցվորներն ու գործազուրկները կես տարվա ընթացքում հանվում են հարցազրույցի ցանկից», - գրում են հարցման հեղինակները:

Ըստ Gallup-ի տվյալների՝ ճարպակալումից տառապում է ԱՄՆ մեծահասակ բնակչության 27,7 տոկոսը:-0-