Рейтинг@Mail.ru
USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Green Rock-ը կներկայացնի Հայաստանը Նիդերլանդներում տեղի ունեցող Future Green City (FGC) համաշխարհային համագումարին

20.08.2024, 12:30
Համագումարը միավորում է շինարարությունը, կանաչապատումը, ենթակառուցվածքները և ջուրը: Հենց այս 4 բաղադրիչների միավորմամբ է ստեղծվում ապագայի քաղաքը
Green Rock-ը կներկայացնի Հայաստանը Նիդերլանդներում տեղի ունեցող Future Green City (FGC) համաշխարհային համագումարին

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ 2024 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 26-ը Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի կունենա Future Green City համաշխարհային համագումարը։ FGC համագումարը Նիդերլանդներում Stadswerk թագավորական ասոցիացիայի և Հոլանդիայի լանդշաֆտների և այգեպանների թագավորական ասոցիացիայի (VHG) նախաձեռնությունն է:

Համագումարը միավորում է շինարարությունը, կանաչապատումը, ենթակառուցվածքները և ջուրը: Հենց այս 4 բաղադրիչների միավորմամբ է ստեղծվում ապագայի քաղաքը:

Համագումարին այս տարի մասնակցելու են ավելի քան 400 խոսնակներ աշխարհի տարբեր երկրներից եւ բանախոսելու են յոթ հիմնական թեմաներով՝ անդրադառնալով ամենահրատապ սոցիալական խնդիրներին՝ կլիմայական փոփոխություններին, էներգիայի նոր աղբյուրներին, ակտիվների կառավարմանը և այլն:

Future Green City համագումարին առաջին անգամ կներկայանա նաև Հայաստանը. Green Rock Management Group ընկերությունը հանդես կգա «Քաղաքային այգիները Կովկասում. պատմական անդրադարձ, մեր օրերի խնդիրներն ու վաղվա ակնկալիքները» թեմայով:

Future Green City համագումարի մանրամասների մասին՝ հետևյալ հղումով։