Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանում կորոնավիրուսով վարակված միակ քաղաքացին, հնարավոր է, շուտով դուրս գրվի հիվանդանոցից. ԱՆ

11.03.2020, 16:30
Հայաստանում կորոնավիրուսով վարակված միակ քաղաքացին, հնարավոր է, շուտով դուրս գրվի հիվանդանոցից. ԱՆ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված միակ քաղաքացին, հնարավոր է, շուտով դուրս գրվի հիվանդանոցից. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանում կորոնավիրուսով վարակված միակ քաղաքացին մոտակա օրերին կարող է դուրս գրվել հիվանդանոցից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է չորեքշաբթի ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: 

«Մոտակա օրերին նախատեսվում է նորից թեստավորում անցկացնել, և եթե վիրուս չհայտնաբերվի, նա դուրս կգրվի հիվանդանոցից»,- ասել է Նիկողոսյանը:

 Նա նշել է, որ տվյալ պահին հոսպիտալացվածն իրեն լավ է զգում, ինչպես և նրա հետ կոնտակտի մեջ գտնված քաղաքացիները, ովքեր Ծաղկաձորում կարանտինի մեջ են: 

Հայաստանում COVID-19- ի առաջին և ներկայումս միակ դեպքը գրանցվել է փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը. Փետրվարի 29-ին Թեհրանից Երևան ժամանած 29-ամյա ՀՀ քաղաքացու կրկնակի թեստը ցույց տվեց դրական արդյունք: Ընդ որում նրա կնոջ թեստը բացասական էր: 31 հոգի, ովքեր շփում են ունեցել հիվանդ քաղաքացու հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում:--0--