Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Սերժ Սարգսյանը Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է վերընտրվել

29.04.2015, 14:56
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ միաձայն վերընտրվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Սերժ Սարգսյանը Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է վերընտրվել
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ միաձայն վերընտրվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` Խորհրդի քարտուղար է ընտրվել Միքայել Մալխասյանը, ում թեկնածության օգտին արտահայտվել են ինչպես խորհրդի անդամ դասախոսները, այնպես էլ ուսանողները, նշելով, որ խորհրդի քարտուղարի նոր թեկնածուն ԵՊՀ պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ասպիրանտ է, հեղինակ է 20-ից ավելի գիտական հոդվածների և 2 մենագրության: Նա բազմիցս ներկայացրել է Հայաստանը միջազգային գիտաժողովներում։

Նիստում խորհուրդը որոշել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթ հայտարարել։

ԵՊՀ–ն հիմնադրվել է 1919թ.–ին։ Հայաստանի այս խոշորագույն բուհն ավելի քան 100 հազար շրջանավարտ է ունեցել։ 2011թ.–ի օգոստոսի դրությամբ ԵՊՀ–ն տարածաշրջանի առաջատար բուհերից էր`  ըստ համաշխարհային առաջատար վարկանիշային հրատարակություններից մեկի` Webometrics Ranking of World Universities–ի վարկանիշի։ Webometrics Ranking of World Universities–ը կազմում է մոտ 20 հազար համալսարանների վարկանիշները (որտեղ ներառված է 5000 եվրոպական, 6000 ասիական և 7000 ամերիկյան համալսարան)։–0–