Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀՀ զինված ուժերի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ արձակվել են պահեստազոր

09.08.2016, 13:03
ՀՀ զինված ուժերում կատարվող կադրային բարեփոխումների շրջանակում տասը բարձրաստիճան պաշտոնյա արձակվել են պահեստազոր:
 ՀՀ զինված ուժերի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ արձակվել են պահեստազոր

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ զինված ուժերում կատարվող կադրային բարեփոխումների շրջանակում տասը բարձրաստիճան պաշտոնյա արձակվել են պահեստազոր, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, ՀՀ զինված ուժերի կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու և ՀՀ ԶՈՒ պահեստազոր արձակվելու կապակցությամբ, գնդապետեր Ռաֆիկ Բեգլարյանը, Ավետիք Հարությունյանը, Կարեն Սարգսյանը, Արթուր Ղազարյանը, Գառնիկ Բարսեղյանը, Մկրտիչ Գաբրիելյանը, Սերյոժա Տավարածյանը, Արթուր Առուստամյանը, Ստանիսլավ Հովհաննիսյանը, Վարդան Խաչատրյանը պարգևատրվել են անվանական սպայական դաշույններով: -0-