Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 11, կիրակի
եղանակը
Երևանում
+24

ՀՀ նախագահը «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենք է ստորագրել

10.06.2014, 20:03
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենք է ստորագրել, որի համաձայն` ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների միաձուլման միջոցով նոր մարմին է ստեղծվելու։ Հետագայում այս կառույցին նախատեսվում է կցել նաև այլ գերատեսչությունների քննչական մարմինները։
ՀՀ նախագահը «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենք է ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենք է ստորագրել, որի համաձայն` ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների միաձուլման միջոցով նոր մարմին է ստեղծվելու։ Հետագայում այս կառույցին նախատեսվում է կցել նաև այլ գերատեսչությունների քննչական մարմինները։

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, օրենքը կարգավորում է նորաստեղծ այդ կոմիտեում ծառայության անցնելու կարգը, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները:

ՀՀ ԱԺ–ն մայիսի 19–ին ընդունել էր «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը, որի համաձայն` Քննչական կոմիտեի նախագահին կնշանակի երկրի նախագահը վարչապետի առաջարկով։

Ըստ հայկական ԶԼՄ–ների` Քննչական կոմիտեի ապագա նախագահ է նշանակվելու նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։–0–