Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

ՀՅԴ–ն նախազգուշացնում է, որ միասնական եկամտահարկի ներդրման պատճառով Հայաստանում կարող է ժողովրդի դժգոհության ալիքի բարձրանալ

24.10.2012, 15:58
Ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վստահ է, որ երբ հունվարի 1–ից «Եկամտահարկի մասին» նոր օրենքն ուժի մեջ մտնի և քաղաքացիները հասկանան, որ իրենց աշխատավարձերը կրճատվել են, ողջ հանրապետությունում ժողովրդական դժգոհության ալիք կբարձրանա։
ՀՅԴ–ն նախազգուշացնում է, որ միասնական եկամտահարկի ներդրման պատճառով Հայաստանում կարող է ժողովրդի դժգոհության ալիքի բարձրանալ
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վստահ է, որ երբ հունվարի 1–ից «Եկամտահարկի մասին» նոր օրենքն ուժի մեջ մտնի և քաղաքացիները հասկանան, որ իրենց աշխատավարձերը կրճատվել են, ողջ հանրապետությունում ժողովրդական դժգոհության ալիք կբարձրանա։

Գործող օրենքի համաձայն, այսօր սոցիալական ապահովագրության ամսական վճարումը կատարվում է գործատուի կողմից։ Օրենքի լրացումների` ուժի մեջ մտնելուց հետո՝ հունվարի մեկից, սոցվճարի ողջ գումարը կվճարվի աշխատողի աշխատավարձից։ Գործատուներն իրենց հերթին պարտավորվում են բարձրացնել իրենց աշխատակիցների աշխատավարձերն այնպես, որ նրանց փաստացի եկամուտները չնվազեն։

Մինասյանը, սակայն վստահ է, որ նոր օրենքն իրականում աշխատավարձերի կրճատման կհանգեցնի։

«Ձեր (կառավարության) հասցեին անեծքներ կթափվեն, երկրից բնակչության արտագաղթ կսկսվի։ Մեկ րոպե մտածեք, ականջ դրեք ընդդիմությանը»,– հորդորեց նա գործադիր մարմնի ներկայացուցիչներին խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում։

Խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր հերթին կոչ արեց ընդդիմադիր պատգամավորին «չբարոյախոսել և խորհուրդներ չտալ»։

Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կոնկրետ օրինակով ներկայացրել էր, թե 100 հազար դրամ աշխատավարձ ստացողը հարկերի պահումից հետո որքան մաքուր աշխատավարձ է ստանում այսօր և որքան կստանա նոր կարգի կիրառման դեպքում: «Եթե 100 հազար դրամ էր վճարվում որպես աշխատավարձ, գործատուից գանձվում էր 19 հազար դրամ սոցիալական վճար, միաժամանակ վարձու աշխատողի աշխատավարձից՝ 3 հազար դրամ և 6450 դրամ եկամտահարկ: Այսինքն` 100 հազար դրամ աշխատավարձ ստացողի փաստացի եկամուտը կազմում է 90550 դրամ: Իսկ 2013-ից 775 դրամով գործատուն պետք է ավելացնի աշխատողի աշխատավարձը, որպեսզի դրանից պահվի եկամտային մեկ հարկ, և փաստացի եկամուտը վարձու աշխատողից կազմի նորից 90550 դրամ»:

Ինչպես ավելի վաղ գրում էին հայկական ԶԼՄ–ները, օրենքի փոփոխությունը հանգեցրել է նրան, որ որոշ տնտեսվարող սուբյեկտներ դեռ օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ պատրաստվում են կրճատել աշխատավարձերի չափերը, որ հարկադրական բարձրացման դեպքում ֆինանսական կորուստներ չունենան։

Եկամտահարկի նոր մոդելի ներդրումը կապված է Հայաստանում 2011 թվականի հունվարի մեկից երկրում մեկնարկած կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման գործընթացի հետ։ -0-