Իտալիայում ՀՀ դեսպանությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին չայցելել մի շարք իտալական համայնքներ կորոնավիրուսի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./ԱՌԿԱ/. Իտալիայում ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իտալիայում գտնվող և այնտեղ մեկնել ցանկացող քաղաքացիներին կապ հաստատել իր հետ: Այս մասին նշվում է Իտալիայում Հայաստանի դեսպանության Facebook-յան էջում:
«Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարավածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները»,- նշվում է տարածված հայտարարութայն մեջ:
Մասնավորապես, դեսպանությունը հորդորում է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։
Տեղեկատվությունը մշտապես թարմացվում է և հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.protezionecivile.gov.it/home : Ընդ որում դեսպանության կոնտակտային տվյալներն են՝ Հռոմ, Via XX Settembre 98/E, 06 3296638, հեռախոս՝ 06 3296638, E-mail: info@ambasciataarmena.it: -0-