Կարապներն արդեն Կարապի լճում են
01.06.2013,
12:11
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կենդանաբանական այգուց չորս՝ 2 սև և 2 սպիտակ կարապ են տեղափոխվել Կարապի լիճ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կենդանաբանական այգուց չորս՝ 2 սև և 2 սպիտակ կարապ են տեղափոխվել Կարապի լիճ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ սա ինքնատիպ ու հաճելի անակնկալ էր ոչ միայն փոքրերի, այլև, ինչու չէ, նաև մեծերի ու մայրաքաղաքի հյուրերի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարապները լճում կապրեն մինչև տարեշրջանի ավարտը: Նրանց խնամքով զբաղվելու են Երևանի կենդանաբանական այգու մասնագետները, ովքեր, ի դեպ, հորդորում են սեփական նախաձեռնությամբ չկերակրել կարապներին: Այդ մասին նաև հուշում են լճին հարակից տեղադրված ցուցանակները:-0-