Рейтинг@Mail.ru
USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

ԼՂՀ փրկարար ծառայությանը ժամանակակից տրանսպորտային միջոցներ են հանձնվել

06.09.2012, 13:58
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Վերածննդի հրապարակում մասնակցել է ԼՂՀ փրկարար ծառայությանը ժամանակակից տրանսպորտային միջոցների հանձնման հանդիսավոր արարողությանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Վերածննդի հրապարակում մասնակցել է ԼՂՀ փրկարար ծառայությանը ժամանակակից տրանսպորտային միջոցների հանձնման հանդիսավոր արարողությանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած գործարար և բարերար, Լուդինգ ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին` Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ ունեցած մասնակցության համար՝ նշելով, որ տարիներ շարունակ նրա հայրենանվեր գործունեությունը բարձր է գնահատվում հանրապետությունում:

Միջոցառմանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: -0-