Рейтинг@Mail.ru
USD
382.48
EUR
440.27
RUB
4.7307
GEL
141.4
2025 թ. նոյեմբերի 7, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Փարաքար համայնքի ղեկավարի ու ոստիկանի սպանության գործով ձերբակալված կա

26.09.2025, 20:10
Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով ձերբակալված կա
Փարաքար համայնքի ղեկավարի ու ոստիկանի սպանության գործով ձերբակալված կա
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով ձերբակալված կա, կատարվում է խուզարկություն։

Տեղեկությունը «Նովոստի-Արմենիա»-ին հայտնեց ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ Վարդան Վարդանյանը։

 Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա զինված հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել էր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը: Այս գործով մեղադրյալների թվում է նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը: Թե ով է Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ սպանության գործով ձերբակալվածն ու ինչի համար է կասկածվում, պաշտոնապես դեռ չի հաղորդվում։

Հիշեցնենք նաև՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է։