Рейтинг@Mail.ru
USD
363.44
EUR
417.05
RUB
4.3123
GEL
139.53
2026 թ. սեպտեմբերի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը երկօրյա այցով Հայաստան կժամանի

03.07.2012, 14:45
Ռոսսոտրուդնիչեստվոյի դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը հուլիսի 5-ին Հայաստան կժամանի երկօրյա աշխատանքային այցով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ռոսսոտրուդնիչեստվոյի մամուլի ծառայությունից:
Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռոսսոտրուդնիչեստվոյի դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը հուլիսի 5-ին Հայաստան կժամանի երկօրյա աշխատանքային այցով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ռոսսոտրուդնիչեստվոյի մամուլի ծառայությունից:

Այցի շրջանակում նախատեսվում են Կոսաչյովի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:

Բացի այդ, Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը չորեքշաբթի հանդիպում կունենան 20 ինովացիոն նախագծերի հեղինակների հետ, որոնք փորձագիտական շնորհանդես են անցել Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնում, և Երիտասարդ նորարարների դպրոցի ունկնդիրների հետ (Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներ): --0-