Մոսկվայում շուրջ 10 հազար մարդ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին
24.04.2015,
17:13
Մոսկվայի և մերձմոսկովյան շրջանի շուրջ 10 հազար բնակիչներ (հիմնականում` հայկական սփյուռքի ներկայացուցիչներ) ուրբաթ մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սգո և հիշատակի միջոցառումներին, հայտնում է ԻՆՏԵՐՖԱՔՍ–ը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի և մերձմոսկովյան շրջանի շուրջ 10 հազար բնակիչներ (հիմնականում` հայկական սփյուռքի ներկայացուցիչներ) ուրբաթ մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սգո և հիշատակի միջոցառումներին, հայտնում է ԻՆՏԵՐՖԱՔՍ–ը։
Օլիմպիական պողոտայում գտնվող Հայ առաքելական եկեղեցու մայր տաճարում աղոթել են ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի համար։ Արարողությունն անցկացրել է Հայ առաքելական եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը։
Բացի այդ, վանահամալիրի տարածքում բացվել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մարմարե հուշակոթողը։ ՌԴ իշխանության անունից ցավակցության և աջակցության խոսք է հղել ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։ Նա ընթերցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Համայն Ռուսիո պատրիարքի ուղերձները։
Նույն օրը վանահամալիրի մշակութային տանը 100-ամյա վաղեմություն ունեցող իրադարձություններին վերաբերող փաստաթղթերի ու տարբեր լուսանկարների ցուցադրություն է անցկացվել։
Տաճարի մոտ հավաքված մարդկանց հագուստին անմոռուկ է փակցված եղել, որը խորհրդանշում է ցեղասպանության զոհերի հիշատակը, շատերի ձեռքին Հայաստանի դրոշն է եղել։
Նախօրեին Էջմիածնից հեռարձակվող ուղիղ եթերի միջոցով վանահամալիրի տարածքում եկեղեցական ծիսակարգ է անցկացվել` նվիրած ցեղասպանության զոհերի սրբադասմանը։-0-