Рейтинг@Mail.ru
USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

Wizz Air-ը չվերթեր կգործարկի նոր՝ Երևան- Բրատիսլավա երթուղով

21.11.2025, 14:39
Բրատիսլավա - Երևան- Բրատիսլավա երթուղով չվերթերը գործարկվելու են  2026թ. հունվարի 13-ից
Wizz Air-ը  չվերթեր կգործարկի նոր՝  Երևան- Բրատիսլավա երթուղով

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Բրատիսլավա- Երևան- Բրատիսլավա երթուղով։ Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայանից։    

Wizz Air ավիաընկերությունը 2026թ. հունվարի 13-ից գործարկելու է Բրատիսլավա - Երևան- Բրատիսլավա երթուղով չվերթերը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: