Երևանի Հանրապետության հրապարակի արդիականացման նախագիծը նպատակ ունի վերակառուցել այն` ոչ բառի բուն իմաստով. փոխքաղաքապետ
31.05.2013,
17:30
Երևանի Հանրապետության Հրապարակի վերակառուցման նախագծի ճարտարապետական մրցույթը ծրագրված է եղել մոտ երկու տարի առաջ՝ նպատակ ունենալով, սակայն, վերակառուցում` ոչ բառի բուն իմաստով, ուրբաթ 2012թ.–ի պետբյուջեի կատարման խորհրդարանական քննարկումների ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի Հանրապետության Հրապարակի վերակառուցման նախագծի ճարտարապետական մրցույթը ծրագրված է եղել մոտ երկու տարի առաջ՝ նպատակ ունենալով, սակայն, վերակառուցում` ոչ բառի բուն իմաստով, ուրբաթ 2012թ.–ի պետբյուջեի կատարման խորհրդարանական քննարկումների ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։
«Պետք է ներկայացվեն առաջարկներ հրապարակի ստորգետնյա հատվածի, Լենինի արձանի տրանսպորտային անցումների շուրջ»,– ասաց Արեյանը։
Նա նշեց, որ այդ հարցի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կհայտնի մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը։
Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ է հայտարարել։
Մրցույթի արդյունքներով կընտրվեն նախագծման լավագույն այն առաջարկները, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին
Առաջարկությունները պետք է հաշվի առնեն այն, որ հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի` իր բոլոր բացասական ազդեցություններով։ Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում էականորեն աղճատվել են
համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները։Փոխվել է հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքերի գործառնական նշանակությունը` կառուցվել է երկու կարևորագույն հրապարակների միջև հետիոտն կապ հանդիսացող Հյուսիսային պողոտան։
Մրցույթին կարող են մասնակցել ճարտարապետներ, ստեղծագործական խմբեր և ճարտարապետների արհեստանոցներ և հարակից մասնագիտությունների ներկայացուցիչներ։-0-