Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անհիմն է. տնտեսագետ
22.07.2013,
17:01
Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անհիմն է, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անհիմն է, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը։
Հուլիսի 20-ից Երևանի քաղաքացիներն ավտոբուսներով և միկրաովտոբուսներով երթևեկելիս նախկինում գործող 100 դրամի դիմաց վճարում են 150 դրամ: Տրոլեյբուսի ուղեվարձը կազմում է 100 դրամ գործող 50-ի դիմաց: Մետրոյի ուղեվարձը չի փոխվել:
«Քաղաքապետարանի ներկայացված հաշվարկները սովորական թղթի կտոր են։ Դրանք ծիծաղից բացի ուրիշ ոչինչ չեն առաջացնում։ Դա խայտառակություն է, և այդ հաշվարկներում բացակայում է տնտեսական տրամաբանությունը»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Ասատրյանը։
Ըստ նրա` մեկ երթուղով վարորդը տեղափոխում է 15 մարդ, իսկ միջինը, 40-50, քանի որ որոշ ուղևորներ իջնում են, մյուսները` նստում, իսկ առավոտյան ժամերին երթուղային է նստում շուրջ 25 մարդ միանգամից։
Տնտեսագետի կարծիքով` հասարակական տրանսպորտի սակագները ոչ միայն չպետք է բարձրացվեին, այլ նույնիսկ կարող էին իջնել մինչև 70-80 դրամ։
Ասատրյանն ուղղակի կապ է տեսնում էներգակիրների թանկացման ու հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման միջև և Հայաստանում ընտրական գործընթացների ավարտի միջև` ընդգծելով միաժամանակ, որ որոշ պատգամավորներ իրենք են երթուղային գծերի տերեր։
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում ձևավորվել է մի միտում, որի համաձայն` ցանկացած տնտեսվարող սուբյեկտ միայն մեկ նպատակ ունի` գերշահույթ ունենալ։
«Ու սակագների բարձրացումը շարունակվում է հենց այդ միտումի շրջանակներում»,– ասաց նա։
Գազով աշխատող երթուղային տաքսիների և ավտոբուսների ուղեվարձերի բարձրացումը կապված է նրա հետ, որ հուլիսի 7-ից Հայաստանում գործում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագները: Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ)` նախկին 132 հազար դրամի փոխարեն։ --0--