Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Երկաթուղայինի օրվա հանդիսավոր տոնակատարությունը կկայանա օգոստոսի 4–ին Գյումրիում

02.08.2013, 14:01
Երկաթուղայինի օրվա հանդիսավոր տոնակատարությունը կկայանա օգոստոսի 4–ին Գյումրի քաղաքում, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։
Երկաթուղայինի օրվա հանդիսավոր տոնակատարությունը կկայանա օգոստոսի 4–ին Գյումրիում
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երկաթուղայինի օրվա հանդիսավոր տոնակատարությունը կկայանա օգոստոսի 4–ին Գյումրի քաղաքում, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։

Տոնակատարության շրջանակներում հյուրերին սպասում են մի շարք անակնկալներ` կվերստեղծվի  պատմական Գյումրու (Ալեքսանդրապոլ) 19-րդ դարի մթնոլորտը, հանդիսավոր միջավայրում կբացվի Հայաստանում երկաթուղային տեխնիկայի առաջին թանգարանը, տոնի մասնակիցներին հետաքրքիր համերգ է սպասում, ինչպես նաև, որպես քաղաքին հերթական նվեր, «Օկտյաբր» կինոթատրոնում կկազմակերպվի գեղարվեստական ֆիլմի ցուցադրություն, որի սյուժեն կառուցված է բացառապես երկաթուղային թեմատիկայի շուրջ։  

Երկաթուղայինի օրը մասնագիտական օր է` նվիրված երկաթուղային տրանսպորտի աշխատակիցների մասնագիտական վաստակին և ճյուղի ձեռքբերումներին։ Երկաթուղայինի օրն առաջին անգամ սահմանվել է Ռուսական կայսրության հաղորդակցման ուղիների նախարար իշխան Միխայիլ Խիլկովի` 1896 թվականի հունիսի 28–ի թիվ 68 (հուլիսի 10–ը` նոր տոմարով) հրամանով։  

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: –0–