Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

ՀՐԱՏԱՊ. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարականի դիմում է ներկայացրել

30.03.2015, 18:47
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին հրաժարականի դիմում է ներկայացրել։
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարականի դիմում է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին հրաժարականի դիմում է ներկայացրել։

Շալանդը որոշել է լքել պաշտոնը հայ ֆուտբոլիստների` Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի արտագնա խաղում ալբանացիներից կրած պարտությունից հետո։

Հերթական անհաջողությունից հետո Հայաստանի հավաքականը մեկ միավորով Սերբիայի հետ կիսում է վերջին տեղը։ Սակայն հայ ֆուտբոլիստներն ունեցել են չորս խաղ` սերբերից մեկով ավելի։

Խմբի առաջատարները չորս խաղից հետո 9 միավորով պորտուգալացիներն են, յոթական միավոր ունեն Ալբանիայի (երեք խաղ) և Դանիայի (չորս խաղ) հավաքականները։—0--