Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Ամերիաբանկը դարձել է ՀՀ–ում անցկացվող Sevan StartUp Summit 2017–ի գլխավոր գործընկերը

21.07.2017, 18:38
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն դարձել է Հայաստանում անցկացվող Sevan StartUp Summit 2017–ի գլխավոր գործընկերը։
Ամերիաբանկը դարձել է ՀՀ–ում անցկացվող Sevan StartUp Summit 2017–ի գլխավոր գործընկերը

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Ամերիաբանկ» ՓԲԸ–ն դարձել է Հայաստանում անցկացվող Sevan StartUp Summit 2017–ի գլխավոր գործընկերը, ուրբաթ լրագրողներին ասաց StartUp Armenia հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը։

Sevan StartUp Summit ամենամյա ֆորումը, որը կազմակերպում է StartUp Armenia հիմնադրամը, կանցկացվի Սևանա լճի ափին հուլիսի 24–31–ը։

Նրա խոսքով, ֆորումին մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 1000 մասնակից, այդ թվում` մշակողների, ներդրողների, վենչուրային ընկերությունների և մենթորների թիմեր։ Sevan StartUp Summit–ին մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 100 startup աշխարհի 10 երկրներից, որոնց թվում են Հայաստանը, Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Կոլումբիան։

«Միջոցառումն ուղղված է սթարթափերի համար համագործակցության նոր ուղիների ստեղծմանը, փորձի փոխանակմանը, ներդրողներ որոնելուն, քանի որ յոթ օրվա ընթացքում ֆորումի մասնակիցների համար կկազմակերպվեն տարբեր մրցույթներ, շնորհանդեսներ և ժամանցային միջոցառումներ», – ասաց Հակոբյանը։ 

Միաժամանակ նա նշեց, որ նախորդ տարվա նման ֆորումը կանցկացվի վրանային ճամբարի ձևաչափով Սևանա լճի ափին, իսկ այս տարվա առանձնահատկությունը կդառնա Campfire Pitch–ը, որոնց շնորհիվ ավելի քան 20 ներդրողներ կզրուցեն մշակողների թիմերի հետ։ 

Ամերիաբանկի տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանն իր հերթին նշեց, որ բանկը կարևորում է տեխնոլոգիաների զարգացումն ու տեսնում վերջին տարիներին այս ոլորտի ներուժը և աճը։

«Ցանկանում ենք դառնալ այս միջոցառման մի մասը` կատարելով մեր ներդրումը որպես ներդրումային բանկ։ Մենք նաև ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ և կարևորում սթարթափերը, որոնք կարող են ներկայացնել հետաքրքիր տեխնիկական առաջարկներ հաճախորդների սպասարկման ոլորտում», – ասաց Մովսիսյանը։

Նա նաև նշեց, որ բանկի հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն ոլորտին աջակցելով, այլև նոր, նորարարական գաղափարներ որոնելով։ Նրա խոսքով, Ամերիաբանկը, մասնավորապես, գագաթնաժողովի նախորդ տարվա մի շարք հաղթողների վճարային գործընկերն է և ակնկալում է նոր հաջող նախագծեր։

«Մեր հետաքրքրությունը չի սահմանափակվում միայն սթարթափերով ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում։ Մենք հետաքրքրված ենք նաև այլ գաղափարներով, որոնք կարող են կիրառվել այդ թվում բանկում»,– ասաց Մովսիսյանը։ 

Եթե 2016 թ.–ին հիմնադրամի մրցանակային ֆոնֆը կազմում էր 7,5 հազար դոլար, ապա այս տարի այն արդեն հասել է 40 հազար դոլարի, այդ թվում` Ամերիաբանկի մասնակցության շնորհիվ։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–