Samsung-ի կապիտալիզացիան երկուշաբթի նվազել է 12 մլրդ դոլարով
27.08.2012,
14:19
Էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրողներից մեկի` Samsung Electronics ընկերության կապիտալիզացիան նվազել է մոտ 12 մլրդ դոլարով` կորեական բորսայի առուվաճառքների ընթացքում ընկերության բաժնետոմսերի անկումից հետո, ինչը տեղի է ունեցել ԱՄՆ–ի դատարանում Apple–ի հետ պատենտային վեճում կրած պարտությունից հետո, գրում է Փրայմը։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրողներից մեկի` Samsung Electronics ընկերության կապիտալիզացիան նվազել է մոտ 12 մլրդ դոլարով` կորեական բորսայի առուվաճառքների ընթացքում ընկերության բաժնետոմսերի անկումից հետո, ինչը տեղի է ունեցել ԱՄՆ–ի դատարանում Apple–ի հետ պատենտային վեճում կրած պարտությունից հետո, գրում է Փրայմը։
Կորեական բորսայի տվյալների համաձայն, երկուշաբթի առուվաճառքների փակման ժամանակ Samsung–ի բաժնետոմսերը 1,18 մլն վոն են արժեցել (մոտ 1,04 հազար դոլար), ինչը 7,45 տոկոսով պակաս էր, քան ուրբաթ։
Ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 177,73 տրլն վոն (շուրջ 156,4 մլրդ դոլար)։
Apple–ը ոչ այնքան կոնկրետ արտադրողին է դեմ, որքան ընդհանուր առմամբ Google Android օպերացիոն համակարգին։ Դա է պատճառը, որ ամերիկյան դատարանում ատենակալների՝ Apple–ի օգտին կայացրած վճիռը անդրադարձել է նաև այն ընկերությունների գնանշումների վրա, որոնք իրենց արտադրանքներում Android համակարգ են օգտագործում։
Այսպիսով, ZTE և Huwei չինական արտադրողների բաժնետոմսերը երկուշաբթի նվազել են 8% և 1,5% համապատասխանաբար, իսկ թայվանյան HTC–ի արժեթղթերի անկումը կազմել է շուրջ 2 տոկոս։
Նախորդ շաբաթվա վերջին ատենակալները ճանաչեցին Samsung–ի մեղքը` իր բջջային արտադրանքներում Apple–ի տեխնոլոգիաները կրկնօրինակելու հարցում։ Ատենակալները Apple–ի կորուստները 1,05 մլրդ դոլար են գնահատել, ինչը մոտ 2,5 անգամ պակաս է այն գումարից, որը պնդում էր ամերիկյան արտադրողը։ Apple –ին անլար կապի տեխնոլոգիաների անօրինական օգտագործման մեջ մեղադրող Samsung–ի պատասխան հավակնությունները չբավարարվեցին։
Չնայած ատենակալներն ընդունեցին, որ Samsung–ը խախտել է Apple–ի պատենտները, սակայն դատարանի վերջնական վճիռը կհրապարակվի միայն սեպտեմբերի վերջին։ Մինչ այդ Samsung–ը կարող է բողոքարկել կամ հասնել նրան, որ նվազեցնեն տուգանքի չափը, սակայն որոշ պայմաններում էլ տուգանքի գումարը կարող է աճել։
Բացի այդ, Apple–ը կարող է հասնել նրան, որ ԱՄՆ–ի տարածքում արգելվի հարավկորեական մրցակցի այն սարքավորումների վաճառքը, որոնք պատենտավորված տեխնոլոգիաների անօրինական օգտագործման էին ենթարկվել։
Samsung ընկերությունն առաջատար դիրքերում է սմարթֆոնների շուկայում` ըստ IDC վերլուծական ընկերության տվյալների, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում այդ արտադրողին բաժին է հասել շուկայում առկա բոլոր ապարատների գրեթե մեկ երրորդ մասը։ –0–