Արեգակնային համակարգում X Մոլորակ է հայտնաբերվել

Արեգակնային համակարգում X Մոլորակ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Կալիֆոռնիայի Պասադենայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետներ Մայք Բրաունը և Կոնստանտնին Բատիգինը հայտնել են Պլուտոնի ուղեծրի հայտնաբերման մասին, որը չափերով մոտ է Նեպտունին և 10 անգամ ծանր է Երկրից, գրում է Lenta.ru–ն։ Х մոլորակի որոնումների արդյունքները հեղինակները հրապարակել են The Astronomical Journal–ում, իսկ դրանց մասին կրճատ պատմում է Science News–ը։

Մոլորակը պտտվում է Արեգակի շուրջ ձգված ուղեծրով (և Երկրի ուղեծրի նկաըմամբ թեքված հարթության վրա) 15 տարվա ժամանակահատվածով։ Ինչպես կարծում են Բրաունն ու Բատիգինը, օբյեկտը 4.5 միլիարդ տարի առաջ դուրս է ընկել Արեգակից ոչ հեռու պրոտոմոլորակային սկավառակից։ 

Արեգակի և հայտնաբերված օբյեկտի միջև ամենամոտ տարածությունը հավասար է 200 աստղագիտական միավորների (դա յոթ անգամ ավելի է Նեպտունի և լուսատուի միջև տարածությունից)։ Х Մոլորակի առավելագույն հեռավորությունը գնահատվում է 600-1200 աստղագիտական միավոր, ինչը դուրս է բերում նրա ուղեծիրը Կոյպերի գոտուց, որտեղ գտնվում է Պլուտոնը։

Նոր մոլորակը գիտնականները հայտնաբերել են` վերլուծելով երկնային այլ մարմինների ձգողականության տատանումները։ Ինչպես նշում են Բրաունն ու Բատիգինը, աստղագետները կհավատան իրենց հայնագործությանն այն ժամանակ, երբ կկարողանան տեսնել մոլորակն աստղադիտակով։ Դրա համար նրանք ժամանակ են պատվիրել Հավայան կղզիների Subaru աստղադիտարանում։ 

Երկնային մարմնի գոյության հաստատումը հինգ տարի կպահանջի։ Հայտնագործության դեպքում օբյեկտը կարող է դառնալ Արեգակնային համակարգի իններորդ մոլորակը։ Սխալի հավանականությունը Բրաունը և Բատիգինը գնահատում են 0.007 տոկոս։ Ավելի վաղ Х Մոլորակի որոնումներն Արեգակնային համակարգում հանգեցրել են գիտնականներին Նեպտունի (1864 թվականին) և Պլուտոնի (1930 թվականին) հայտնագործմանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:23 21.01.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×