Հայաստանի հելիոֆիկացիան կկարողանար կանխել էլեկտրաէներգիայի թանկացումը. գիտնական
20.06.2015,
20:51
Հայաստանում հեոլիֆիկացիայի ծրագրի իրականացումը կօգներ կանխել երկրում էլեկտրաէներգիայի թանկացումը, շաբաթ օրը լրագրողներին ասաց «Հայաստանի հեոլիֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը:
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում հեոլիֆիկացիայի ծրագրի իրականացումը կօգներ կանխել երկրում էլեկտրաէներգիայի թանկացումը, շաբաթ օրը լրագրողներին ասաց «Հայաստանի հեոլիֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը:
Նա նշեց, որ նախատեսում էր մի քանի տարի առաջ սկսել հեոլիֆիկացիայի ծրագրի իրականացումը, սակայն կառավարությունը չաջակցեց իր նախաձեռնությանը: Նրա խոսքերով՝ ֆինանսավորման հարցը արդեն լուծվել էր, շվեյցարական հիմնադրամը համաձայնել էր 300 մլն դոլարի միջոցներ հատկացնել, սակայն հայկական իշխանությունները չաջակցեցին նախագծին:
«Եթե դեռ 2000-2001 թթ.-ին հեոլիֆիկացիայի ծրագիրն իրականացվեր, ապա մենք այսօր չէինք բախվի էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրների հետ: Առաջին հերթին, դա կնպաստեր էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը: Մենք գիտենք, որ էներգիայի ամենաթանկ աղբյուրն այսօր գազն է, ջերմակայանները, որոնք աշխատում են գազով: Իսկ եթե դրանք փոխարինվեին արևային տեխնիկայի հիման վրա ստացվող էներգիայով, մենք կախված չէինք լինի Ատոմակայանից և ՋԷԿ-ից», - նշեց Համազասպյանը:
«Ծրագրի իրականացման միջոցով Հայաստանը կհայտնվեր այս ոլորտի առաջատարների դիրքերում, քանի որ երկիրը հսկայական ներուժ ունի արևային էներգիայի ոլորտում»,- ընդգծեց Համազասպյանը՝ հավելելով, որ արևային էներգիայի օգտագործումը գլոբալ մասշտաբով համաշխարհային էներգետիկ ճգնաժամի լավագույն լուծումն է:
Փորձագետների գնահատականներով՝ Հայաստանը հսկայական ռեսուրսներ ունի հելիոէներգետիկայի ոլորտում: Այսպես, Հայաստանում արևային էներգիայի ստացման տարեկան ցուցանիշը 1 քմ հարթ մակերևույթի վրա կազմում է 1720 կՎտ.ժ/քմ, այն դեպքում, երբ միջին եվրոպական ցուցանիշը կազմում է 1000 կՎտ.ժ/քմ: Առավել հեռանկարային է արևային կուտակիչների տեղադրման միջոցով ջերմային էներգիայի մշակումը՝ տների տանիքներին ջուր տաքացնելու համար:
ՀԾԿՀ–ն չորեքշաբթի սահմանել է «Հայաստանի էլեկտրացանցեր» կազմակերպության կողմից սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի նոր սակագներ։ Մասնավորապես, օգոստոսի 1-ից բնակչության համար նոր սակագինը կբարձրանա 6.93 դրամով (մոտ 0.015 դոլար), ցերեկային ժամերին մինչև 48.78 դրամ (մոտ 0.1 դոլար), իսկ գիշերային ժամերին մինչև 38.78 դրամ (մոտ 0.08 դոլար) 1 կՎտժ–ի համար)։ Ընդ որում, մայիսի 8-ին ներկայացրած դիմումի մեջ ՀԷՑ–ն առաջարկել էր յուրաքանչյուր կՎտժ–ի համար սակագները բարձրացնել 17.08 դրամով (մոտ 0.036 դոլար)։ -0-