Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

ՀՀ ՊՆ–ն ՏՏ ոլորտում մասնագիտացող զորակոչիկների մրցույթ է հայտարարում

30.05.2016, 20:24
ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, հայտարարում է մրցույթ:
ՀՀ ՊՆ–ն ՏՏ ոլորտում մասնագիտացող զորակոչիկների մրցույթ է հայտարարում

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել 2016թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա և ՏՀՏ և ԲՏ ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ 

Մրցույթը կազմակերպվում է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով։

Մրցույթը կկայանա հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբեռանվտանգություն, իսկ հաղթողները կծառայեն ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության հատուկ ստորաբաժանումներում։

Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 10–ը։ -0-