Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը առաջադրվել է «PATWA» միջազգային զբոսաշրջային մրցանակին

03.03.2025, 11:04
Հայաստանը առաջադրվել է «PATWA» միջազգային զբոսաշրջային մրցանակին` «Արկածային զբոսաշրջություն» անվանակարգում
Հայաստանը առաջադրվել է «PATWA» միջազգային զբոսաշրջային մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը առաջադրվել է «PATWA» միջազգային զբոսաշրջային մրցանակին` «Արկածային զբոսաշրջություն» անվանակարգում, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։ 

Մրցանակը տրվում է միջազգային կազմակերպություններին, բրենդներին, նախարարներին և անհատներին, ովքեր զբոսաշրջության ոլորտի առաջամարտիկներն են։ 

Արդյունքները կհրապարակվեն «ITB Berlin 2025»-ի շրջանակում (ճամփորդությունների առաջատար ցուցահանդեսը, որը կանցկացվի 2025թ․–ի մարտի 4–6–ը)։ 

2024թ․–ին Հայաստան է այցելել 2,208 հազ․ զբոսաշրջիկ (4,6%–ի անկում՝ 2023թ․–ի համեմատ)։ Հանրապետություն ավելի շատ զբոսաշրջիկ է այցելում Ռուսաստանից (մոտ 40%), Վրաստանից, Իրանից։