Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 11, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

ՊԵԿ–ից զգուշացնում են․ հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն (ՎԻԴԵՈ)

29.02.2024, 13:12
Այն դեպքում, երբ տնտեսվարողը չի ընդունում անկանխիկ վճարում կամ չի ապահովում անկանխիկ վճարման հնարավորություն, ապա նրանից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով․ ՎԻԴԵՈ
ՊԵԿ–ից զգուշացնում են․ հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն։

Այն դեպքում, երբ տնտեսվարողը չի ընդունում անկանխիկ վճարում կամ չի ապահովում անկանխիկ վճարման հնարավորություն, ապա նրանից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով:

Նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ տնտեսվարողից գանձվում է տուգանք` 400 հազար դրամի չափով:

Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն, hեռ․ 080 00 10 08 կամ 060 84 44 44։–0–