Երևանում առաջին անգամ անցկացվում է Digital & E-commerce EVN Conference 2024 կոնֆերանսը
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ուրբաթ Երևանում անցկացվում է առաջին Digital & E-commerce EVN Conference 2024–ը։
«Մենք որոշեցինք կազմակերպել նման կոնֆերանս՝ համայնքն ու հայկական շուկան զարգացնելու համար։ Թվային շուկան հաստատ աճելու տեղ ունի: Եվ կա մի քանի քայլ առաջ գնալու հնարավորություն: Ցանկալի է ավելի շատ տեղեկատվություն, որպեսզի համայնքը կարողանա միմյանց հետ կիսվել հետաքրքիր լայֆհաքերով, քեյսերով։ Կոնֆերանսի հիմնական նպատակը դա է»,- բացման ժամանակ ասաց E-Commerce&Digital Marketing Association –ի հիմնադիր և նախագահ, կոնֆերանսի կազմակերպիչներից Եվգենի Միշչենկոն:
Նա նաև ասաց, որ կոնֆերանսի ավարտից հետո առաջին անգամ կանցկացվի Armenia Digital Awards-ը։
«Վերջապես կիմանանք, թե ով է հաղթել, ով է ստանալու արձանիկներ և ովքեր են դարձել Հայաստանի լավագույն թվային քեյսերը», - ասաց Միշչենկոն։
Digital & E-commerce EVN Conference 2024 -ը նվիրված է մարքեթինգին և էլեկտրոնային առևտրին: Կոնֆերանսին ելույթ կունենան թվային ոլորտում փորձ ունեցող բանախոսներ։
«ԱՌԿԱ» գործակալությունը կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորն է։