Երևանում «Հայաթ Փլեյս» աշխարհահռչակ ապրանքանիշի նոր հյուրանոցի կառուցման ներդրումները կազմել են 15 մլն դոլար
04.12.2013,
16:57
Չորեքշաբթի մայրաքաղաքում բացված «Հայաթ Փլեյս» աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի «Հայաթ Փլեյս Երևան» նոր հյուրանոցի կառուցման ներդրումները կազմել են 15 մլն դոլար։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի մայրաքաղաքում բացված «Հայաթ Փլեյս» աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի «Հայաթ Փլեյս Երևան» նոր հյուրանոցի կառուցման ներդրումները կազմել են 15 մլն դոլար։
Ինչպես հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, 10 հարկային հյուրանոցային համալիրի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա շրջել է միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:
Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի հարևանությամբ կառուցված «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011թ.–ին, ավարտվել՝ ընթացիկ տարում: Շրջայցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ հյուրանոցի կառուցման ուղղությամբ մինչ այժմ ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: 10 հարկանի և մոտ 7.0 հազ. մ2 ընդհանուր մակերեսով այս հյուրանոցում բացվել է 70 աշխատատեղ՝ 200.0 հազ. դրամ միջին աշխատավարձով:
Հայաստանում «Հայաթ Փլեյս Երևան»-ի բացումը, ըստ հյուրանոցի սեփականատեր «Ինտեռարմ-Մ» և հյուրանոցի կառավարումն իրականացնող «Հայաթ Հոթելզ Քորփորեյշն» ընկերությունների պատասխանատուների, որոշակիորեն կխթանի հյուրանոցային արդյունաբերությունում ծառայությունների որակի բարելավումը:
Ակնկալվում է նաև, որ նոր հյուրանոցի մուտքը շուկա կնպաստի ոլորտում մրցակցային միջավայրի բարելավմանը ինչպես ցանցային, բրենդային հյուրանոցների շրջանում, այնպես էլ ընդհանրապես հանրապետության հյուրանոցային արդյունաբերության մեջ: –0–