Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

Նելլի Քոչարյանը ներկայացրել է միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացման՝ Կոնվերս Բանկի փորձը

11.10.2024, 15:06
Ներկայացվել է նաև այլ երկրների փորձառությունը, մտքերի փոխականում է կատարվել ոլորտի զարգացման հեռանկարների մասին
Նելլի Քոչարյանը ներկայացրել է միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացման՝ Կոնվերս Բանկի փորձը

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 10-ին կայացած ՎԶԵԲ DIGITALISATION IN DE-RISKING OF CORRESPONDENT BANKING պանելային քննարկմանը մասնակցել է նաև Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը, հայտնում է Կոնվերսբանկի մամուլի ծառայությունը։

Միջոցառումը միավորել էր եվրոպական մոտ մեկ տասնյակ երկրների բանկային հատվածի ներկայացուցիչների՝ քննարկելու համար թղթակցային փոխանցումների ոլորտում թվայնացման միտումները, զարգացման հեռանկարները:

Իր ելույթում Նելլի Քոչարյանն անդրադարձել է փոխանցումների թվայնացման, գործընթացների ավտոմատացման միջոցով հաճախորդներին սպասարկման լավագույն փորձառություն ապահովելու ուղղությամբ Կոնվերս Բանկում կատարվող աշխատանքներին:

«Հաճախորդներին լավագույն ֆինանսական փորձառության ապահովումը ենթադրում է վստահության բարձր մակարդակ, գործարքների իրականացման արդյունավետություն, արագություն և ապահովություն: Այս ամենին հասնելու ամենագործուն՝ համաշխարհային միտումներին համապատասխանող լուծումը միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացումն է: Այդ ուղղությամբ աշխատանքները Կոնվերս Բանկում մեկնարկել են ավելի քան մեկ տարի առաջ. արդյունքում, գործընթացների ավտոմատացման և թվային լուծումների ներդրման շնորհիվ արդեն այսօր Բանկը հնարավորություն ունի վերահսկելու փոխանցվող գումարների շարժը, կարգավիճակը, անհրաժեշտության դեպքում սեղմ ժամկետում միջամտել՝ ապահովելով միջազգային փոխանցումների առավելագույն արդյունավետություն»,-ասել է նա:

Պանելային քննարկման շրջանակում ներկայացվել է նաև այլ երկրների փորձառությունը, մտքերի փոխականում է կատարվել ոլորտի զարգացման հեռանկարների մասին: