Рейтинг@Mail.ru
USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Converse SME. Modern House-ի վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին (ՎԻԴԵՈ)

02.03.2026, 10:17
2019 թվականից Սյունիքում գործող Modern House ընկերության գործընկերն է Կոնվերս Բանկը. ՎԻԴԵՈ
Converse SME. Modern House-ի վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/ԱՌԿԱ/․ Սյունիքում գործող Modern House ընկերության արտադրամասում արդեն 15 տարի փայտը վերածվում է ժամանակակից և հարմարավետ կահույքի։ Ընկերության պատմությունը սկսվել է որպես ընտանեկան փոքր բիզնես, որը տարիների ընթացքում վերածվել է տարածաշրջանի ամենաարագ զարգացող արտադրություններից մեկի։

Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է բացառապես պատվերով արտադրությամբ, սակայն աճող պահանջարկի և որակի նկատմամբ վստահության շնորհիվ ընդլայնել է իր գործունեությունը, սկսել վաճառք իրականացնել նաև սեփական կահույքի սրահում:

Այսօր Modern House-ը արտադրում է խոհանոցի, հյուրասենյակի, ննջասենյակի և գրասենյակային կահույք՝ ապահովելով արտադրանքի որակ, մատչելի գին և անհատական մոտեցում պատվիրատուներին:

Ընկերության արտադրանքն իրացվում է ոչ միայն Սյունիքում, այլև ողջ Հայաստանում։

2019 թվականից ընկերության գործընկերն է Կոնվերս Բանկը։ Բիզնեսի ֆինանսավորումն իրականացվել է Բանկի ՓՄՁ վարկավորման Converse SME պրոդուկտի շրջանակում, ինչի արդյունքում ձեռք են բերվել նոր սարքավորումներ, ընդլայնվել է արտադրական հզորությունը և բարձրացել է արտադրանքի որակը։

Converse SME-ն նախատեսված է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար. դրա շրջանակում տրամադրվում են ֆինանսական միջոցներ արտադրության ընդլայնման, արդիականացման և գործառնական կարիքների համար։ Վարկի մարման ժամկետը կարող է հասնել մինչև 180 ամիս, իսկ հաճախորդներին առաջարկվում է մարումների ճկուն գրաֆիկ։

Modern House-ում նշում են, որ առաջիկայում նախատեսում են իրականացնել մի շարք նոր ծրագրեր, ներդնել նոր տեխնոլոգիաներ՝ զարգացման ճանապարհին ևս համագործակցելով Կոնվերս Բանկի հետ։



conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: