Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Եթե առևտրային պատերազմը երկարատև եղավ, բոլորն են տուժելու․ ֆինանսների նախկին նախարար (ՎԻԴԵՈ)

11.04.2025, 13:16
Առևտրային տեսությունն ասում է հետևյալը․ եթե նույն քաշային կատեգորիայի երկրներ են բախվում առևտրային ճակատում, երկուսն էլ տուժում են․ ՎԻԴԵՈ
Եթե առևտրային պատերազմը երկարատև եղավ, բոլորն են տուժելու․ ֆինանսների նախկին նախարար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Եթե առևտրային պատերազմը երկարատև եղավ, բոլորն են տուժելու, ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը «ԱՌԿԱ» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «ARKA Business» հաղորդման ժամանակ։

«Առևտրային տեսությունն ասում է հետևյալը․ եթե նույն քաշային կատեգորիայի երկրներ են բախվում առևտրային ճակատում, երկուսն էլ տուժում են», – ասաց նա։

Խոսելով ԱՄՆ–ի և Չինաստանի մասին՝ Արամյանն ասաց, որ երկուսն էլ տուժելու են, տեղի կունենա ինչպես սպառողների, այնպես էլ արտադրողների կրճատում։

«Եվ ԱՄՆ–ում, և Չինաստանում սպառողները կորցնելու են լրացուցիչ սպառում, արտադրողները կորցնելու են լրացուցիչ արտադրություն թողարկելու հնարավորություն», – պարզաբանեց նա։

Ինչ վերաբերում է փոքր երկրներին, օրինակ՝ ԱՄՆ–ՀԱՀ, ֆինանսիստը նշեց, որ բեռն ավելի շատ ընկնելու է Հարավային Աֆրիկայի Հանրապետության, քան ԱՄՆ–ի վրա։

«Եվրոպայի և ԱՄՆ–ի դեպքում երկուսն էլ տուժելու են։ Թեպետ Եվրոպան ՀՆԱ–ի առումով ավելի թույլ է, քան ԱՄՆ–ն, այստեղ կան մատակարարման ինտեգրված շղթաներ, որովհետև նույն ամերիկյան ընկերությունները կարող են ունենալ արտադրություններ Եվրոպայում, և այստեղ այդ ընկերությունները ևս կտուժեն», – ավելացրեց նա։

Պատասխանելով այն հարցին, թե ովքեր են շահելու՝ Արամյանն ասաց, որ ցույց կտա ժամանակը։

«Կախված է լինելու հարաբերական հնարավորություններից։ Այստեղ շատ կարևոր է, թե խոշոր կոնգլոմերանտներն ինչպիսի մատակարարման շղթաներ ունեն, որ երկրից կարող են տեղափոխվել որ երկիր։ Ամեն դեպքում սա ծախսատար է։ Տնտեսական կոնյուկտուրայի փոփոխությունը շատ արագ չի լինում», – եզրափակեց նա։