Рейтинг@Mail.ru
USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 18, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը

Այսօր, 16:13
Ակբա բանկը և «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիան (FPAN) մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/ԱՌԿԱ/. Ակբա բանկը և «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիան (FPAN) մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից։

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը՝ տնտեսվարողների համար հնարավորություն ստեղծելով անցնել օրգանական սերտիֆիկացման գործընթաց, ստանալ հավաստագիր և զարգացնել արտադրական և արտահանման կարողությունները։

Մրցույթի շրջանակում ընտրված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կստանան համակցված ֆինանսական և տեխնիկական աջակցություն։

Ովքե՞ր կարող են դիմել

  • Օրգանական արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները,
  • Օրգանական արտադրության անցում նախատեսող տնտեսվարողները։

Ֆինանսական աջակցություն

  • Օրգանական սերտիֆիկացման համաֆինանսավորում (առավելագույնը՝ մինչև 400,000 ՀՀ դրամ)։

Սերտիֆիկացման ընդհանուր արժեքի մնացած մասը հոգում է շահառուն։

Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի հունիսի 15-ը ներառյալ։

Լրացնել դիմում-հայտը։

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին՝ Ակբա բանկի և NABU-ի համագործակցությամբ։

2026 թվականից ծրագրի իրականացումը շարունակվում է «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիայի (FPAN) կողմից՝ Ակբա բանկի հետ համագործակցությամբ։

Ծրագիրն այժմ ներառում է ավելի քան 100 շահառու ամբողջ Հայաստանի տարածքում։

Նախագիծը համապատասխանում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակներից 4-ին՝

·         Զրոյական սով (SDG 2: Zero Hunger) 

·         Պատասխանատու սպառում և արտադրություն (SDG 12: Responsible Consumption and Production)

·         Կյանք ցամաքում (SDG 15: Life on Land)

·         Գործընկերություն հանուն նպատակների (SDG 17: Partnerships for the Goals)

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել FPAN-ի գրասենյակ (հեռ.՝ +37493420062, +37444599949) կամ գրել info@fpan.am էլեկտրոնային հասցեին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։