Рейтинг@Mail.ru
USD
369.28
EUR
434.49
RUB
4.9452
GEL
137.53
2026 թ. մայիսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Յունիբանկի «Վանաձոր» մասնաճյուղը գործում է նոր հասցեում

06.03.2025, 17:04
Մասնաճյուղում տեղադրված է նաև վճարային տերմինալ՝ բանկային գործարքներն ինքնուրույն կատարելու համար
Յունիբանկի «Վանաձոր» մասնաճյուղը գործում է նոր հասցեում

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկի «Վանաձոր» մասնաճյուղն այսուհետ կգործի Վանաձոր, Գրիգոր Լուսավորչի 38/3 հասցեում: ժամանակակից դիզայնով ավելի ընդարձակ և հարմարավետ տարածքը հնարավորություն է տալիս ապահովելու մեծ թվով հաճախորդների արագ և բարձրակարգ սպասարկումը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Մասնաճյուղում տեղադրված է նաև վճարային տերմինալ՝ բանկային գործարքներն ինքնուրույն կատարելու համար:

Մոբայլ հավելվածների զարգացմանը զուգահեռ՝ Յունիբանկը շարունակաբար արդիականացնում է իր մասնաճյուղային ցանցը՝ բանկային ծառայությունների հասանելիությունը մեծացնելու և հաճախորդներին իրենց համար նախընտրելի տարբերակով սպասարկում առաջարկելու համար: