Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

2025թ․–ին 43մլրդ դրամ կուղղվի գյուղատնտեսական ոլորտի 5 ծրագրերին․ Պապոյան

05.11.2024, 16:52
Մասնավորապես, կիրականացվի գյուղատնտեսության խթանման ծրագիր՝ 11,9 մլրդ դրամի 10 միջոցառումներով
2025թ․–ին 43մլրդ դրամ կուղղվի գյուղատնտեսական ոլորտի 5 ծրագրերին․ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականին գյուղատնտեսության ոլորտում 5 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 43 մլրդ դրամի 35 միջոցառում, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

«Նախարարության բյուջեի մեծ մասն ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտին»,- ասաց Պապոյանը խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ։

Նրա խոսքով, մասնավորապես, կիրականացվի գյուղատնտեսության խթանման ծրագիր՝ 11,9 մլրդ դրամի 10 միջոցառումներով։ 

«Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է 3,7 մլրդ դրամ ուղղել գյուղատնտեսական հումքի (խաղող, կաթ, կենդանի անասուն, շինշիլա) մթերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների, ինչպես նաև 200 վարկատուների տոկոսադրույքների սուբսիդավորմանը»,- ասաց Պապոյանը։

Նախարարը հայտարարեց նաև, որ 2,9 մլրդ դրամ կհատկացվի գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը (5220 վարկատու), 2,4 մլրդ դրամ՝ անասնաբուծության ոլորտում 3 ներդրումային ծրագրերին ($1 – 387,09 դրամ)։