Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Freedom Holding-ի համահիմնադիրն առանձնացրել է երեք առավել հեռանկարային ոլորտները ՀՀ-ում ներդրումներ կատարելու համար

14.08.2023, 13:13
Freedom Holding-ի համահիմնադիր և Հայաստանի մասով համակարգող ղեկավար Իգոր Կլյուշնևը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում նշել է երեք առավել հեռանկարային ոլորտները Հայաստանում ներդրումներ կատարելու համար
Freedom Holding-ի համահիմնադիրն առանձնացրել է երեք առավել հեռանկարային ոլորտները ՀՀ-ում ներդրումներ կատարելու համար
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./ԱՌԿԱ/. Freedom Holding-ի համահիմնադիր և Հայաստանի մասով համակարգող ղեկավար Իգոր Կլյուշնևը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում նշել է երեք առավել հեռանկարային ոլորտները Հայաստանում ներդրումներ կատարելու համար:
Առաջին հերթին նա առանձնացրել է ՏՏ հատվածը, որին պետությունն ակտիվորեն աջակցում է 2015թ.-ից, և այն ավանդաբար ուժեղ կապեր ունի Կրեմնիևյան հովտի հետ:

«Բազմաթիվ՝ բավականին խոշոր ընկերություններ տեղակայվում են Հայաստանում: Այս զարգացումը պահպանվում է, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում աշխատոող խոշոր, տեխնոլոգիական միջազգային ընկերություններ իրենց անձնակազմը տեղափոխել են Հայաստան: Դա կաջակցի ՏՏ հատվածին, այդ պատճառով այն, իհարկե, առանցքային է», - ասել է փորձագետը:

Կլյուշնևը նաև առանձնացրել է զբոսաշրջության ոլորտը՝ նշելով, որ Հայաստանը համաշխարհային ճարտարապետության հնագույն հուշարձաններ ունեցող երկիր է, իսկ ենթակառուցվածքն աճի ներուժ ունի:

«Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ մինչև 2030 թվականը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի ծավալը կարող է հասնել 5 միլիարդ դոլարի, թեև 2018 թվականին այն եղել է 1,5 միլիարդ դոլարի մակարդակում: Հետևաբար, այստեղ աճի ներուժը բավականին զգալի է», - պարզաբանել է նա:

Freedom Holding-ի համահիմնադիրն առանձնացրել է նաև գյուղատնտեսությունը:

«Այստեղ ենթակառուցվածքային զարգացումը՝ ճանապարհների, պահոցների ցանցի կառուցումը ևս կօգնի Հայաստանին ավելի ակտիվ մասնակցել միջազգային առևտրում», - ասել է նա:-0-