Կառավարությունը որոշել է ՀԾԿՀ ղեկավարի պաշտոնում առաջադրել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը
07.11.2024,
14:21
ՀԾԿՀ նախագահի պաշտոնը թափուր է 2024 թվականի հոկտեմբերի 10-ից Գարեգին Բաղրամյանի հրաժարականից հետո
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում որոշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ղեկավարի պաշտոնում առաջադրել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությունը պետք է հաստատի խորհրդարանը։
ՀԾԿՀ նախագահի պաշտոնը թափուր է 2024 թվականի հոկտեմբերի 10-ից Գարեգին Բաղրամյանի հրաժարականից հետո։
Մեսրոպ Մեսրոպյանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) շրջանավարտ է։
Աշխատել է Հրազդանի ՋԷԿ–ում, «Հայէներգո» ՓԲԸ-ում, «ՀայՌուսգազարդում», «Ռեդինետ» հեռահաղորդակցական ընկերությունում, եղել է «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը։ 2019-2020 թթ եղել է ՀԾԿՀ անդամ, 2020-2021թթ եղել է ՀՀ Կոտայքի մարզպետ։