Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

ՊԵԿ-ը 2023 թ. հունվար-փետրվար ամիսներին ապահովել է 287 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

01.03.2023, 13:16
Հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 68.3 մլրդ դրամ
ՊԵԿ-ը 2023 թ. հունվար-փետրվար ամիսներին ապահովել է 287 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./ԱՌԿԱ/. 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 287 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 32.3 մլրդ ՀՀ դրամով կամ 12.7%-ով, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 68.3 մլրդ ՀՀ դրամ։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 34.1 մլրդ ՀՀ դրամով կամ 99.3%-ով:–0–