Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024թ կարող է ռեկորդային լինել. Պուտին

08.10.2024, 15:03
2024 թվականին ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 14-16 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է. Պուտին
Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024թ կարող է ռեկորդային լինել. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն այս տարի կարող է ռեկորդային լինել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Նախորդ տարի ապրանքաշրջանառությունը հասել է 7,4 մլրդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 մլրդ դոլարը։ 2024 թվականին ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 14-16 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է»,- ասել է Պուտինը։

Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են։