«Նաիրիտ» քիմիական գործարանում 55–65 մլն դոլար ներդրում կատարելու դեպքում տարեկան շահույթը 17 մլն դոլար կկազմի. արհմիության նախագահ
03.04.2015,
19:47
«Նաիրիտ» քիմիական գործարանում 55–65 մլն դոլար ներդրումը թույլ կտա տարեկան 17 մլն դոլար շահույթ ապահովել, ուրբաթ Հայաստանի հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի շրջանակում կազմակերպված քննարկումների ժամանակ ասաց ձեռնարկության արհմիության նախագահ Հրաչյա Թադևոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Նաիրիտ» քիմիական գործարանում 55–65 մլն դոլար ներդրումը թույլ կտա տարեկան 17 մլն դոլար շահույթ ապահովել, ուրբաթ Հայաստանի հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի շրջանակում կազմակերպված քննարկումների ժամանակ ասաց ձեռնարկության արհմիության նախագահ Հրաչյա Թադևոսյանը։
Նրա խոսքով` չնայած ձեռնարկությունը չի աշխատում 2010թ.–ի մարտի 27–ից, սակայն այնտեղ պահպանվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումները, որոնք արտադրության արդիականացմանն ուղղված ներդրումների իրականացման դեպքում թույլ կտան վերսկսել գործարանի գործունեությունը։
«Ձեռնարկության գործունեության մեջ կատարված բոլոր ներդրումները կվերադարձվեն 3 տարվա ընթացքում` թույլ տալով արտադրել քիմիական ոլորտում բացառիկ արտադրանք», – ասաց Թադևոսյան։
Նա նաև նշեց, որ այսօրվա դրությամբ կառավարությունն ուսումնասիրում է քացախի արտադրության արտադրամասերից մեկն ամերիկյան ընկերությանը վաճառելու հնարավորությունը, ինչի հետևանքով այդ ոլորտում հնարավոր արտադրական ներուժի կորուստ կլինի։
Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Վազգեն Սաֆարյանն իր հերթին նշեց` ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գոյություն ունի սեփական եկամուտներով ծախսերի ծածկման ներուժ, իսկ առաջարկված զարգացման ծրագիրն իրատեսական է։ Մնում է միայն պոտենցիալ ներդրողների գտնել։
Նրա խոսքով` Հանրային խորհուրդը կառավարության ուսումնասիրությանն է ներկայացրել քիմիական հսկայի գործունեության վերականգնման ծրագիրը, որով նախատեսվում է այն միավորել Երևանի ՋԷԿ–ի հետ` դարձնելով միասնական արտադրական ձեռնարկություն։
«Երկու ընկերությունների համատեղ աշխատանքը թույլ կտա արտադրություն հաստատել Երևանի ՋԷԿ մատակարարվող իրանական գազի հաշվին և տարեկան արտադրել մինչև 17 հազար տոննա կաուչուկ և 6 հազար տոննա սոդա, այդ թվում` սինթետիկ գազ, որը հնարավոր կլինի վերամշակել ՋԷԿ–ում», – ասաց Սաֆարյանը։
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է, իսկ աշխատողների աշխատավարձերի պարտքերը 2013 թվականի նոյեմբերի դրությամբ կազմել են մոտ 12 մլն դոլար։–0–