Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագները պետք է վերանայվեն. վարչապետ

15.09.2016, 12:12
Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագները պետք է վերանայվեն:
Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագները պետք է վերանայվեն. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագները պետք է վերանայվեն, հինգշաբթի կառավարական նիստի ժամանակ ասաց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ինչպես հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը, Կարապետյանը, որպես վարչապետ, կառավարական իր առաջին նիստի ժամանակ հանձնարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը համատեղ քննարկել և ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագների քաղաքականության վերանայման առաջարկներ:

«Մասնավորապես, խոսքը պետք է գնա բնակչության սոցիալապես անապահով խավի վրա մյուս սպառողների հաշվին սակագների ազդեցության առավելագույն կրճատման մասին, ընդ որում, բոլոր որոշումները պետք է տրամաբանական լինեն», - ասել է Կարապետյանը:

Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է ապահովել սակագների խթանող ազդեցությունը բիզնեսի զաևգացման վրա, հատկապես, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում:

Ընդ որում, նա նշել է, որ բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն ոչ թե բյուջեի միջոցներով, այլ` այդ ոլորտներում ծառայությունները մատուցող ընկերությունների: -0-