Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Պուտինի հետ հայկական կողմը Երևանում ևս մեկ անգամ քննարկելու է բնակչության համար գազի գնի իջեցման հարցը. թերթ

13.10.2016, 11:37
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարությունը վերաբերում էր գազի գնի իջեցմանը՝ միայն անապահով խավերի համար։
Պուտինի հետ հայկական կողմը Երևանում ևս մեկ անգամ քննարկելու է բնակչության համար գազի գնի իջեցման հարցը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարությունը վերաբերում էր գազի գնի իջեցմանը՝ միայն անապահով խավերի համար, գրում է «Հրապարակը»։
 
Սակայն, թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ նիստին Հայաստան ժամանող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հայկական կողմը ևս մեկ անգամ քննարկելու է ողջ բնակչության համար գազի գնի իջեցման, սահմանին գազի գնի փոփոխության հարցը։
 
Թերթը նաև հիշեցնում է, որ վերջին փոփոխությունը տեղի ունեցավ հուլիսին. հին գազի գինը 156-ից դարձավ 146 դրամ՝ ներքին սպառողի համար։
 
Պարբերականի տեղեկություններով՝ խնդրո առնչությամբ առաջիկայում սպասվում է նաև «Գազպրոմի» ղեկավար Միլլերի այցը Հայաստան ՝ վերջնական քննարկումների համար։

Ի դեպ, այս օրերին Հայաստանում է նաև ԵՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը, որն ուղեկցում էր Սերժ Սարգսյանին՝ ԱՄՆ այցի ընթացքում, նրա հետ էլ Հայաստան է եկել՝ մասնակցելու այդ և այլ քննարկումներին, գրում է թերթը։–0–