Երևանի հացի արտադրամասերից մեկում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել
17.02.2017,
16:26
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ստացված դիմում-բողոքի հիման վրա դիտարկում է անցկացվել Երևանի Նոր-Արեշ Դիմիտրովի 5-րդ նրբ. 32 տ. հասցեում գործող անհատ ձեռնարկատիրոջը պատկանող հացի արտադրամասում:
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ստացված դիմում-բողոքի հիման վրա դիտարկում է անցկացվել Երևան քաղաքի Նոր-Արեշ Դիմիտրովի 5-րդ նրբ. 32 տ. հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Մուրադյանին պատկանող հացի արտադրամասում:
Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, բողոքը ստացվել է քաղաքացի Մարիամ Կիրակոսյանից առ այն, որ հացի մեջ հայտնաբերվել է օտար մարմին։
Դիտարկումը հայտնաբերել է սանիտարահիգիենիկ պայմանների մի շարք խախտումներ, մասնավորապես, արտադրական, օժանդակ, կենցաղային սենյակները մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում չեն, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված չէ նախնական և պարբերական բժշկական զննություննների, չունեն սանիտարական գրքույկ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կենդանիների, միջատների մուտքը կանխելու, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվում դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում։
Մոնիթորինգի ընթացքում ստացված արդյունքների հիման վրա արտադրամասի գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Բացի այդ, արտադրամասի 5 աշխատակիցներին արգելվել է սկսել աշխատանքը՝ մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:
Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2017 թվականի մարտի 16-ը: -0-