Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
449.14
RUB
4.9007
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 27, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Ֆինանսների փոխնախարարը կգլխավորի ԵԶԲ–ն

06.02.2015, 18:23
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների փոխնախարար Դիմիտրի Պենկինն առաջիկա չորս տարիների համար ընտրվել է  Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ, իսկ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը կգլխավորի ԵԶԲ–ի խորհուրդը, հաղորդում է Պրայմը` հղում անելով ՌԴ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը։
  Ֆինանսների փոխնախարարը կգլխավորի ԵԶԲ–ն
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնության ֆինանսների փոխնախարար Դիմիտրի Պենկինն առաջիկա չորս տարիների համար ընտրվել է  Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ, իսկ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը կգլխավորի ԵԶԲ–ի խորհուրդը, հաղորդում է Պրայմը` հղում անելով ՌԴ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը։

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է և ստեղծվել է 2006թ. Ռուսաստանի Դաշնության ու Ղազախստանի Հանրապետության կողմից։ Բանկի անդամ երկրներն են Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը։ Բանկի հիմնական նպատակը անդամ-երկրների շուկայական տնտեսությունների զարգացմանն աջակցելն է

Ուրբաթ, Մոսկվայում Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի գլխավորությամբ կայացել է ԵԶԲ–ի խորհրդի հեթական նիստը, որի ընթացքում հաստատվել են ֆինանսական վիճակի, եկամուտների և կորուստների  2014 թվականի հաշվետվությունը

«Նիստի մասնակիցներն ընդգծել են  բանկի անցած տարվա ձեռքբերումները` հիմնականում ռազմավարական հսկիչ ցուցանիշների հարցում, չնայած մի շարք բաժնետեր–երկրների տնտեսությունների և ֆինանսական շուկաների վատացմանը։ Առանձին ընդգծվել է բանկի պորտֆելի հետագա համալրման հարցը` ինտեգրացիոն էֆեկտի նախագծերով»,–ասված է հաղորդագրությունում։

Առաջին անգամ ԵԶԲ խորհրդի նիստին մասնակցել է վերջերս խորհրդում նշանակված Ղազախստանի լիազոր ներկայացուցիչ` Ղազախստանի վարչապետ Մասիմովը։  -0-