Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-13

Ռիադի Foodex Saudi-2024 ցուցահանդեսին ՀՀ-ն ներկայացրել է 26 ընկերության արտադրանք

18.09.2024, 11:48
Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում սեպտեմբերի 16-ից մեկնարկել է «Foodex Saudi-2024» միջազգային ցուցահանդեսը
Ռիադի Foodex Saudi-2024 ցուցահանդեսին ՀՀ-ն ներկայացրել է 26 ընկերության արտադրանք

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./ԱՌԿԱ/.Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում սեպտեմբերի 16-ից մեկնարկել է «Foodex Saudi-2024» միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 26 հայկական ընկերության արտադրանք, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 15 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև շուրջ 500 ընկերություն և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ 75 երկրից և շուրջ 20000 այցելու։

Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են գնորդների և գործարարների հանդիպումներ, ինչպես նաև «Խոհարարների Համաշխարհային Ասոցիացիա»-ի և Սաուդյան Արաբիայի խոհարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված պրոֆեսիոնալ խոհարարների մրցույթ։

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև սեպտեմբերի 19-ը: