Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում գյուղատնտեսական հումքը կհարկվի ինչպես գյուղմթերք

12.11.2015, 14:35
ՀՀ խորհրդարանը հինգշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները։
 Հայաստանում գյուղատնտեսական հումքը կհարկվի ինչպես գյուղմթերք
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ խորհրդարանը հինգշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները։

Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Էմիլ Տարասյանը, օրենքում «գյուղատնտեսական արտադրանք» հասկացության օգտագործման կապակցությամբ առաջացան որոշակի բարդություններ։

«Մասնավորապես, կան խնդիրներ` կապված հասկացության երկակի մեկնաբնության և օրինակ կենդանու կաշվի դասակարգման հետ, որը մի դեպքում կարող էր հայտնվել օրենքի գործողության ներքո որպես գյուղատնտեսական արտադրանք, իսկ մյուս դեպքում` ոչ», – ասաց Տարասյանը։

Նրա խոսքով` նախատեսված փոփոխություններով առաջարկվում է որպես գյուղատնտեսական արտադրանք ամրագրել գյուղատնտեսական ապրանքներն ու հումքը, ինչը թույլ կտա այդ հասկացության մեջ ներառել գյուղատնտեսական ոլորտում արտադրվող ողջ արտադրանքը, բացառել երկակի մեկնաբանության հնարավորությունն ու արտադրողների համար դյուրացնել հարկման հարցերը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում գյուղատնտեսության ծավալը 2015 թ.–ի 9 ամսում կազմել է 730,1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 11,6 տոկոսով։ –0–