Рейтинг@Mail.ru
USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

Հերթական թանկացումը Հայաստանում. այս անգամ` բենզինը

28.11.2017, 14:00
Ճիշտ նույնքան էլ` 2.5 տոկոսով, բենզինը թանկացել է Ռուսաստանում, որտեղ Regular տեսակի բենզինի մեկ լիտրի արժեքը 300 դրամ է (մոտ $0,6)։
Հերթական թանկացումը Հայաստանում. այս անգամ` բենզինը

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինը թանկացել է 10 դրամով, գրում է «Ժամանակ» թերթը։

Ճիշտ նույնքան էլ` 2.5 տոկոսով, բենզինը թանկացել է Ռուսաստանում, որտեղ Regular տեսակի բենզինի մեկ լիտրի արժեքը 300 դրամ է (մոտ $0,6)։ Իսկ վառելիքի շուկան Հայաստանում ԵՏՄ–ին միանալուց հետո ամբողջովին կապված է Ռուսաստանի հետ, և ներկրումն իրականացվում է բացառապես այնտեղից։

Աղբյուրը կարծում է, որ կարևոր է ոչ այնքան գումարը, որքան միտումը։ Եվ առաջիկայում Հայաստանի վառելիքի շուկայում կարող են շոշափելի ցնցումներ գրանցվել, ինչը պայմանավորված կլինի Ռուսաստանում ընթացող գործընթացներով։ -0-