«Հայջրմուղկոյուղի» և «Երևան ջուր» ՓԲԸ–ները կմիավորվեն և կփոխանցվեն կոնցեսիոն կառավարման. վարչապետ
19.02.2015,
14:50
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել ստեղծել ջրային տնտեսության ոլորտում գործող ընկերությունների համար կառավարիչ ընտրելու միջգերատեսչական հանձնաժողով։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել ստեղծել ջրային տնտեսության ոլորտում գործող ընկերությունների համար կառավարիչ ընտրելու միջգերատեսչական հանձնաժողով։
Ինչպես այս կապակցությամբ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոսքը «Հայջրմուղկոյուղի» և «Երևան ջուր» ՓԲԸ–ների միավորման մասին է։
«Ընկերության ունեցվածքը նախատեսվում է փոխանցել կոնցեսիոն կառավարման, և մենք արդեն խորհրդատու ենք վարձել նախագիծը լիարժեք կերպով մշակելու և առաջարկներ ներկայացնելու համար», – ասել է Աբրահամյանը։
Հայաստանում գործում է ջրամատակարարման հինգ օպերատոր` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի–ջրմուղկոյուղի», «Շիրակ–ջրմուղկոյուղի» և «Նոր ակունք»։
Մրցույթ հայտարարելու կառավարության որոշումը պայմանավորված է նրանով, որ ընկերությունների կառավարման պայմանագրերի ժամկետները լրանում են 2016 թ.–ի մայիսի 31–ին։
Մրցույթի արդյունքում սպասվում է ապահովել կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարում ընկերության ենթակայության տակ գտնվող տարածքներում, բարձրացնել սպասարկման որակը, արդիականացնել հիդրոտեխնիկական շինությունները, արդյունավետ կերպով օգտագործել ջրային ռեսուրսներն ու լուծել բնապահպանական հարցերը։
2004 թ.–ից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ի կառավարիչը «Սաուր» ֆրանսիական ընկերությունն է («SAUR» S.A.), որի հետ համաձայնագիրը 2011 թ.–ին երկարացվել էր մինչև 2013 թ.–ը` ևս մեկ տարի երկարացման հնարավորությամբ։ Ընկերության սպասարկման գոտում ներառվում է 37 քաղաք և 268 գյուղական համայնք Հայաստանի 10 մարզերում։
«Երևան Ջուր» ՓԲԸ–ն, որը Հայաստանի ռեզիդենտն է, հիմնադրվել է Generale des Eaux ֆրանսիական ընկերության կողմից։ «Երևան Ջուր» ՓԲԸ–ն «Երևանի ջրմուղկոյուղու» 10 տարվա վարձակալության իրավունք է ստացել` 2005 թ.–ին հաղթելով ՀԲ–ի հայտարարած մրցույթում։–0–