Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Մոսկվան Երևանի, Մինսկի և Աստանայի հետ կքննարկի զուգահեռ ներկրման խնդիրը. Մեդվեդև

22.04.2015, 18:02
Զուգահեռ ներկրման օրինականացման հարցը պետք է լուծվի մաքսային ընդհանուր տարածքի շրջանակում, ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Մոսկվան Երևանի, Մինսկի և Աստանայի հետ կքննարկի զուգահեռ ներկրման խնդիրը. Մեդվեդև
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Զուգահեռ ներկրման օրինականացման հարցը պետք է լուծվի մաքսային ընդհանուր տարածքի շրջանակում, ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Մենք պետք է խորհրդատվություններ անցկացնենք Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի մեր գործընկերների հետ, լսենք նրանց դիրքորոշումը, առավել ևս, որ դրանք տարբերվում են, և մոտեցումներն էլ են մի փոքր տարբերվում, և, բնականաբար, հասցնենք մեր տեսակետը ու վերջում ընդհանուր կանոններ սահմանենք»,– ասել է Մեդվեդևը` ելույթ ունենալով խորհրդակցությունում, որը նվիրված էր այդ հարցին։

Մեդվեդևի խոսքով, անհրաժեշտ է հաշվի առնել, որ այսօր Ռուսաստանում կիրառվող տարածաշրջանային սկզբունքը բարենպաստ էր ներդրողների համար ՌԴ տարածքում արտադրություն տեղայնացնելու տեսանկյունից։

«Կատարվել են ներդրումներ, որոնց մասին պետք չէ մոռանալ»,– ասել է Մեդվեդևը, հաղորդում է Ինտերֆաքսը։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է կշռադատել բոլոր փաստարկները։

«Պետք է զգույշ գործել, ուշադիր, լսել, ընդհանուր առմամբ, ռուսական շուկայի գնորդների ներկայացուցիչներին, ներդրողներին և, իհարկե, խորհրդատվություններ անցկացնել մեր միջազգային գործընկերների հետ, ու միայն դրանից հետո որոշումը կարող է գործել։ Այդ պատճառով, ամեն դեպքում, ինչ որոշումներ էլ ձեզ հետ քննարկվեն, ընդունվեն, դրանք կգործեն միայն նրանից հետո, երբ Եվրասիական տնտեսական միության շրջանակում միջազգային համաձայնություն լինի»,– ասել է Մեդվեդևը։ -0-