Հայաստանն առանցքային դեր է խաղում արգենտինական ապրանքների` տարածաշրջանի երկրների շուկաներ մտնելու հարցում. Արգենտինայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ
17.10.2013,
15:36
Հայաստանն առանցքային երկիր է տարածաշրջանի երկրների շուկաներ արգենտինական ապրանքների մուտքի համար, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Արգենտինայի էկոնոմիկայի նախարարության Արտաքին առևտրի քարտուղարության ղեկավար Բեատրիզ Պագլիերին։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն առանցքային երկիր է տարածաշրջանի երկրների շուկաներ արգենտինական ապրանքների մուտքի համար, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Արգենտինայի էկոնոմիկայի նախարարության Արտաքին առևտրի քարտուղարության ղեկավար Բեատրիզ Պագլիերին։
«Տարածաշրջանի երկրների համատեքստում մենք կարող ենք բավականին լայն շրջանակ դիտարկել` սկսած Եվրոպայի երկրներից մինչև Ռուսաստան», – ասաց Պագլիերին։
Նա նշեց, որ Արգենտինան հայտնի է որպես սննդի, կենսատեխնոլոգիաների, ատոմային էներգիայի արտադրող, ինչպես նաև այն հայտնի է լեռնահանքային ոլորտի մշակումներով։
«Արգենտինան բավականին մեծ և լայն արտահանման ներուժ ունի, և մենք Հայաստանի հետ համատեղ գործողությունների ծրագիր ենք մշակում, որը բարենպաստ կլինի երկու կողմերի համար և թույլ կտա համագործակցություն հաստատել տարբեր ոլորտներում», – ասաց Պագլիերին։
Որպես համագործակցության բավականին հեռանկարային բնագավառ` նա նշեց լեռնահանքային ոլորտն` ընդգծելով, որ այս ոլորտում երկրները կարող են փոխադարձ ձեռքբերումներ գրանցել։
Հայ-արգենտինական առաջին գործարար համաժողովն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 17–19–ը։ Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել տարբեր բիզնես–ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում` դեղագործության, տեքստիլ արդյունաբերության, մսամթերքի արտադրության ներկայացուցիչներ։ Համաժողովի կազմակերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունն ու ՀՀ–ում Արգենտինայի դեսպանատունը։
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` Արգենտինան 2013թ. I կիսամյակում դարձել է Հայաստանի տնտեսության իրական հատված օտարերկրյա համախառն ներդրումների առաջատարը։ Այդ երկրի ներդրումները Հայաստանի տնտեսության իրական հատված կազմել են $76,1 մլն.` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 10,4 անգամ։ Ընդ որում, ուղիղ օտարերկրյա ներդրումները Արգենտինայից Հայաստան հաշվետու ժամանակահատվածում աճել են 67,2%-ով` կազմելով $8,2 մլն։
Հայաստան կատարված Արգենտինայի ներդրումներն ուղղված են օդային տրանսպորտի գործունեությանը ($72,3 մլն.), շենքերի շինարարությանը ($565 հազ.), ինչպես նաև բուսաբուծության և անասնապահության, որսորդության և հարակից ոլորտներ ($3,3 մլն.)։ –0—